Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Բաքվի նոր պահա՞նջ, թե՞...

Բաքվի նոր պահա՞նջ, թե՞...
22.02.2025 | 08:47

«Այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ»,- ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։

Այս հայտարարությունն առնվազն տարակուսելի է, որովհետև Իլհամ Ալիևը տարեվերջին պնդել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստում դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը։

Արդյո՞ք Ասկերովը չի տիրապետում նյութին, թե՞ արմատապես փոխվել է խաղաղության պայմանագրի տեքստը:

Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները պարտավոր են սպառիչ պարզաբանումներ տալ, մանավանդ, որ տեղեկատվության աղբյուրը ոչ թե ադրբեջանական ԶԼՄ կամ փորձագետ է, այլ բարձրաստիճան պաշտոնյա:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 12862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ